Աշխատանքային օրվա կեսին սմարթֆոնի մարտկոցի ցածր լիցքն ամենավատ բաներից է, որ կարող է պատահել ժամանակակից մարդու հետ, և անկախ օգտագործման ձևից և հաճախականությունից՝ ցանկացած մարդ էլ հայտնվում է նման իրավիճակում։

BlogNews-ը Ձեզ համար հավաքել է 9 խորամանկություն, որոնք կօգնեն երկարացնել սմարթֆոնի մարտկոցի կյանքը։

Անջատեք ծանուցումները


Գրեթե բոլոր հավելվածները Ձեզ ուղարկում են փուշ ծանուցումներ, ինչը միաժամանակ հարմարավետ է և էներգատար։ Մենք առաջարկում ենք անջատել հազվադեպ օգտագործվող հավելվածների ծանուցումները, ինչը զգալի էներգիա կխնայի։

Անջատեք վիբրացիան


Քչերը գիտեն, սակայն վիբրացիա ստեղծող շարժիչը բավականին շատ էներգիա է օգտագործում։

Դիսփլեյի ակտիվության ժամանակահատվածը


Նախնական կարգավորմամբ սմարթֆոնի դիսփլեյն անջատվում է եթե 1-2 րոպե չեք դիպչում դրան, սակայն այդ ժամանակահատվածը կարող եք նվազեցնել մինչև 10 վայրկյանի։

Անջատեք Bluetooth-ն ու GPS-ը



Ակտիվ ռեժիմում այս ֆունկցիան շատ էներգիա է ծախսում։

Դիսփլեյի պայծառություն


Դիսփլեյի բարձր պայծառությունը մարտկոցը սպանող առաջին բաներից է, այդ իսկ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս նվազագույնի հասցնել այն։

Անջատեք ծրագրերի ավտոմատ թարմացումները

Անջատեք wi-fi և 3G/LET համակարգերը


Ակտիվացրեք ավիառեժիմը

Հավելյալ խորհուրդներ, որոնք կօգնեն երկարաձգել մարտկոցի կյանքը

  • Օգտագործեք օրիգինալ մարտկոցներ։ Երրորդական ընկերությունների արտադրած մարտկոցները կարող են վնասել Ձեր սմարթֆոնին, քանի որ օրիգինալի համեմատությամբ շատ վատ են օպտիմիզացված։ Ավելի լավ է մի փոքր ավել վճարեք, քան ստիպված լինեք նոր սմարթֆոն գնել։
  • Մի մոռացեք թարմացումների մասին։ Հետևեք ծրագրային ապահովման առաջարկվող թարմացումներին, քանի որ դրանք անդադար կատարելագործվում են, և որպես կանոն, ամեն նոր տարբերակը նախորդից ավելի լավ է կարգավորված։ Օպտիմիզացիան ազդում է նաև մարտկոցի կյանքի վրա։
  • Հիշեք, որ եթե շրջակա միջավայրում ջերմաստիճանը 0°C-ից ներքև իջնի, լիթիումային մարտկոցը կկորցնի արտադրողականության 40-50%-ը։  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել