Aysor.am-ը գրում է.

Ռուսաստանի  Ուլյանովսկի մարզում ձերբակալել են կնոջ, որը ներկայացել է որպես Հայաստանի դեսպանատան աշխատակից և ցանկացողներին առաջարկել ռուսական անձնագրեր պատրաստել, փոխանցում է 1ul.ru-ն:

Այս տարվա մարտին կինն իր ծանոթի միջոցով ծանոթացել է մի աղջկա հետ, որը ցանկանում էր իր ընկերոջ համար ռուսական քաղաքացիություն ձևակերպել: Տղամարդու հուշումով կինը զանգահարել է տուժածին և ներկայացել որպես Հայաստանի դեսպանատան աշխատակից: Նա հայտնել է, որ իր ղեկավարը պատրաստ է երկու շաբաթվա ընթացքում անձնագիր ձևակերպել, բայց որոշակի գումարի դիմաց: Դրանից հետո նա տուժածից տարբեր գումարներ է պահանջել՝ փաստաթղթերի ձևակերպման ժամանակ իբր առաջացող խնդիրների կարգավորման համար: Ընդհանուր առմամբ, աղջիկը «դեսպանատան աշխատակցուհու» քարտին է փոխանցել 79.500 ռուբլի, բայց խոստացված անձնագիրն այդպես էլ չի ստացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել