Դիպուկահարը պրոֆեսիոնալ էր: Ամենակարևորն ա: Դիմակով տղեն համ կյանք փրկեց, համ էլ ցույց տվեց, թե ոնց կարա անհնար թվացող դիրքից նման կրակ արձակի:
Հաջորդիվ, եթե որևէ տականքի մտքով նման բան անցնի, կհիշի էդ դիմակով մարդուն, ու էլ տենց բան չի անի:
Սա են դեպքերից ա, որ կան մարդիկ, որոնք «քլնգելու» թեմա են բռնել՝ մոռանալով գերուհու մասին:
Քլնգողներից բոլորը, ով էլ լիներ գերու կարգավիճակում, փրկվելու էր էդ դիպուկահարի պրոֆ աշխատանքից:
Քննադատեք, ոչ մեկ չի ասում մի քնննադատեք, բայց մի մոռացեք, որ կյանք են փրկել:
Հետո, մեկ-մեկ էլ շնորհակալություն հայտնել կարողացեք: Թացը չորից տարբերեք, սևը՝ սպիտակից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել