ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը մինչև հիմա էլ անհավանական է համարում, որ Ռուսաստանը Թուրքիային կվաճառի C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգը, չնայած նրան, որ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության եկել են զենքի ձեռքբերման հետ կապված:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս համոզված չէ, որ այդ գործարքն իրականություն է դառնալու. «Որովհետև մեծ ճնշում կա Միացյալ Նահանգներից, և դա ակնհայտ է: Նույնիսկ Պենտագոնն էր իր զարմանքը հայտնել, մյուս կողմից էլ, գիտենք Էրդողանի՝ դրան վերաբերող հայտարարության մասին, որ հանգիստ վերաբերվեն»։
Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ ՌԴ-ն Թուրքիային տրամադրում է մի համակարգ, որը պետք է սպասարկող փոխանձնակազմ ունենա, որն էլ յուրահատուկ պատրաստություն պետք է անցած լինի: Ըստ նրա՝ դեռ պարզ էլ չէ՝ արդյո՞ք Ռուսաստանը Թուրքիային այդ հարցում օգնելու է:
«Քաղաքական առումով այդ գործարքի իրականացումն աստիճանաբար հասկանալի էր դառնում: Կարծում եմ, որ այդ գործարքով Թուրքիան նաև իր դժգոհությունն է արտահայտում արևմտյան իր գործընկերներին, մասնավորապես՝ Գերմանիային, որի հետ իր հարաբերությունները շատ ցածր մակարդակում են»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/07/27/safrastyan/2442048
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել