Tert.am-ը գրում է.
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականի թղթակից Ջորդան Թեյչերը ներկայացրել է «Մեկ դար անց սիրիահայերը վերադառնում են Հայաստան» խորագրով ուշագրավ անդրադարձ, որը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև:
Հեղինակը նկատում է, որ մոտ 3 մլն բնակչությամբ Հայաստանի պես փոքր երկրում հազարավոր սիրիահայ փախստականների ակտիվ հոսքը չէր կարող աննկատ մնալ: Ըստ վիճակագրական տվյալների՝ 2011թ. սիրիական հակամարտության սկսվելուց առ այսօր Հայաստան է եկել մոտ 22.000 փախստական, որոնցից շատերն առաջին անգամ էին այստեղ:
«Այնուհանդերձ՝ երկիրը նրանց համար օտար չէր: Մեկ դար առաջ նրանց նախնիները, փախչելով օսմանյան թուրքերի իրականացրած Ցեղասպանությունից, ապաստան են գտել Սիրիայում»,-նկատում է Թեյչերը:
 Հայաստանում սիրիահայերի կյանքի մասին անդրադաձը կազմելիս հեղինակը զրուցել է 2015թ. Մարոկկոյից  Երևան տեղափոխված Աննա Քամայի հետ, որը լուսանկարչուհի Անուշ Բաբաջանյանի հետ իրականացվող տարբեր ֆոտոնախագծերի միջոցով փորձում է ցույց տալ՝ ինչպես են սիրիահայերն ինտեգրվում հայկական հասարակությանը:
 «Նրանք իրապես հզոր մարդիկ են, որոնք այնքան դժվարությունների են առերեսվել Սիրիայում ու հիմա էլ ապրում են մի երկրում, որտեղ կրկին գոյատևման պայքար են մղում, ինչի համար մեծ ուժ է հարկավոր»,-ասել է Բաբաջանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել