2016թ. ծախսերը 2015թ.-ի համեմատ 5 տոկոսով կրճատվել են. այսօր 2016թ.-ի բյուջեի կատարողականի մասին քննարկմանն ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:

Ըստ նրա՝ նախագահականին բյուջեով հատկացվել է 4 մլրդ. 618 մլն. դրամ, ծախսվել է 4,2 մլրդը. 429 մլն. վերադարձվել է բյուջե:

Ըստ նրա՝ ծախսերի կրճատումը պետական պարգևների՝ երկու տարին մեկ բաշխելու, ինչպես նաև որոշ միջոցառումների կրճատումից է բխում։

«Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը Արմեն Գևորգյանից հետաքրքրվեց, թե որքան են կազմել գործուղումների հետ կապված ծախսերը:

«Նախորդ տարի 18 պաշտոնական այց է կատարվել, ինչի համար աշխատակազմին 579 մլն. դրամ է հատկացվել։ Սակայն ընթացքում վերաբաշխումներ են տեղի ունեցել, և տարվա վերջում գործուղումներին հատկացված գումարը կազմել է 663 մլն. դրամ»,-ասաց Գևորգյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել