«Երեկ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում տեղեկություն հրապարակվեց, որ արդեն մեկ շաբաթից ավելի է «ՊԵԿ շենքում տեղավորվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Ունանյանը, որը ինչ-որ պրոցեսների մեջ ակտիվ դերակատարում է ստանձնել:
ՊԵԿ մի աշխատակից անանուն նամակ է ներկայացրել, որի համաձայն՝ կարգոների գործունեության հետ կապված ՊԵԿ-ն ինչ-որ բան է որոշում կամ որոշել: Գլխավոր բանակցողը հենց Արմեն Ունանյանն է: «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից Armtimes.com-ին գրավոր հարցում է ուղարկել, որտեղից պարզաբանում ստանալուն պես այն կներկայացնենք:
«Հայկական ժամանակն» ավելի վաղ գրել էր, որ ՀՀ մաքսային ծառայությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, թե պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը երկու շաբաթ է տվել այսպես կոչված «կարգոներին» իրենց գործունեությունը դադարեցնելու համար:
Խոսքն այն «տրանսպորտային» ընկերությունների մասին է, որոնք ներկրողներով զբաղվող փոքր ու միջին տնտեսվարողների ապրանքներն արտերկրից տեղափոխում են Հայաստան, մութ սխեմաներով իրականացնում մաքսազերծումը և հանձնում դրանք ապրանքների տերերին, դա տարիներով ձևավորված կոռուպցիոն հստակ սխեմա է, որտեղ մաքսավորներն ու այդ «կարգոները» գործում են հանցավոր համաձայնության շրջանակներում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել