Առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային վնասվածք ստացած Ռոլանդ Քաջիկի Սահակյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով կառավարությունը Պաշտպանության նախարարությանը կհատկացնի 3 մլն 495 հազար դրամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի հունիսի 29ի նիստի օրակարգում:
Ընթացիկ տարվա մարտին կառավարությունը Ռոլանդ Սահակյանի բուժումը ՌԴում իրականացնելու համար հատկացրել էր 4 մլն 138 հազ. դրամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/article/116244
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել