Tert.am Life–ը գրում է.

Tert.am Lifeն իր ընթերցողներին պատմել է, որ երիտասարդ դերասանուհի Աննա Սարգսյանը, որը հայտնի դարձավ «Որբերը» սերիալից հետո, նշել է 16–ամյակը։ Տարեդարձի առթիվ Աննան խնջույք էր կազմակերպել Երևանի ռեստորանային համալիրներից մեկում։ Tert.am Life–ը ներկա է եղել խնջույքին և իր ընթերցողներին է ներկայացնում երեկույթի լուսանկարները։

 

Աննայի խոսքով` տարեդարձին ներկա են եղել միայն ամենամտերիմ մարդիկ` մոտ 15 հոգի։ Նա ընկերների և հարազատների հետ պարել և ուրախացել է մինչև ուշ երեկո։ Աննայի խոսքով` այս տարի իր կյանքի  ամենատպավորիչ ծնունդն է նշել, քանի որ օրվա անակնկալները սկսվել են կեսգիշերից, երբ ընկերները հանկարծակի եկել են իրենց տուն։

 

Տորթի մոմերը փչելիս Աննան պահել է նվիրական երազանք։  Վստահ է` այն, անպայման, իրականանալու է։  «Մի քանի տարի է` նույն երազանքն եմ պահում, սակայն այն երբեք չեմ բարձրաձայնում։ Այդ երազանքս շատ մեծ է։ Համոզված եմ, որ տարիների ընթացքում կիրականանա։ Առհասարակ, չեմ սիրում, երբ երազանքն այդպես էլ մնում է։ Ինձ մոտ 1 օրվա ընթացքում  է ծնվում երազանքը, 1 օրվա ընթացքում էլ դառնում է նպատակ, որը փորձում եմ իրականացնել ամեն գնով»,– ընդգծեց նա։

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել