Armtimes.com-ը գրում է.
 Քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդու կինը՝ Լիաննա Կիրակոսյանը մարմնական բազմաթիվ վնասվածքներ ունի: Հիշեցնենք, որ Ճաճոյի Էդոյի որդին սպանվել է այսօր. նրա սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս կինը:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` «ճաճոյի Էդոյի» որդին՝ Տիգրան Մարտիրոսյանը դեպքից առաջ ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել է կնոջ հետ, ապա ծեծի ենթարկել նրան: Ծեծի հետեւանքով Լիաննա Կիրակոսյանը մարմնական վնասվածքներ է ստացել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեռեւս չպարզված հանգամքներում էլ ամուսնուն պատկանող «Մակարով» տիպի ատրճանակը հայտնվել է նրա ձեռքում եւ վերջինս ատրճանակով 7 անգամ կրակել է նրա վրա:

Ամուսնու սպանության կասկածանքով ձերբակալված կինը քրեական գործի շրջանակներում արդեն հարցաքննվել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել