Aysor.am-ը գրում է.

Ադրբեջանի ջղաձգումները չի կարելի անտեսել, խոսքը մարդկանց կյանքի մասին է. Խոսրով Հարությունյան

Ստեփանակերտի օդանավակայանի և «Yell Extreme Park»-ի հետ համատեղ երկտեղանոց ինքնաթիռով Արցախի տարածքում թռիչքներ կատարելու նախագիծը Ադրբեջանի սրտով չէ.

«Հասկանալի է, որ Ադրբեջանը ջղաձգումներ է դրսևորելու», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Խոսրով Հարությունյան:

Պատգամավորի դիտարկմամբ, թեև Ադրբեջանի նման վարքագծի դրսևորումը որևիցե մեկի համար անակնկալ չէ, բայց դրա հետ պետք է հաշվի նստել:

«Այդ ջղաձգումները չի կարելի անտեսել, որովհետև խոսքը մարդկանց կյանքի մասին է, բայց արդյոք Ադրբեջանը պատրաստ է այդքան լկտիանալ, օրենքի և միջազգային իրավունքի բոլոր նորմերը ոտնահարել, մտածելու տեղիք կա: Ճանաչելով ադրբեջանական ղեկավարությանը՝ կարծես թե դա նրանից հեռու չէ», - նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել