ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ֆիլիպինցի գործընկեր Ռոդրիգո Դուտերտեի հետ քննարկել է Հյուսիսային Կորեայի սպառնալիքը, հայտնում է Սպիտակ տունը:

«Նախագահ Թրամփը հեռախոսային բանակցություններ է ունեցել նախագահ Դուտերտեի հետ: Դա շատ բարեկամական քննարկում է եղել, որի ընթացքում երկու ղեկավարները քննարկել են ԱՍԵԱՆ-ի մտավախությունները տարածաշրջանային անվտանգության հարցում, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թրամփը և Դուտերտեն «քննարկել են նաև Ֆիլիպինների կառավարության պայքարը թմրանյութերի դեմ», նշել են Սպիտակ տանը:

Հաղորդվում է, որ Թրամփը խոստացել է նոյեմբերին Ֆիլիպիններ այցելել և Դուտերտեին հրավիրել է Վաշինգտոն:

«Նախագահ Թրամփին դուր է եկել քննարկումը, և նա ասել է, որ հույս ունի նոյեմբերին Ֆիլիպիններ այցելել Արևելաասիական գագաթնաժողովին և ԱՄՆ-ԱՍԵԱՆ հանդիպմանը մասնակցելու համար: Նա նաև նախագահ Դուտերտեին Սպիտակ տուն է հրավիրել ամերիկա-ֆիլիպինյան դաշինքի կարևորությունը քննարկելու, որը հիմա շարժվում է շատ դրական ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել