Ապրիլի 27-ին ամերիկյան amfAR հիմնադրամը բարեգործական հանդիսավոր գալա-ընթրիք է կազմակերպել Սան Պաուլուում, հայտնում է woman.ru-ն: Կարմիր գորգի վրայով անցել են Քեթի Հոլմսը, Բրունա Մարկեզինին, Լուիզա Բրունեն: Սակայն բոլորի ուշադրությունը սևեռված է եղել 43-ամյա Քեյթ Մոսի վրա:

 Երեկույթի ժամանակ արված լուսանկարներում երկրպագուները դժվարությամբ են ճանաչել Քեյթ Մոսին: Լուսանկարներում մոդելը շատ հոգնած, կտրուկ ծերացած տեսք ունի:

 «Նրա դեմքին ի՞նչ է պատահել: Այտոսկրերն այնքան կտրուկ են դարձել, իսկ աչքերի տակի կնճիռները մատնում են տարիքը», «Նրան կարելի է առնվազն 55 տարեկան համարել, իսկ նրա մեջ սուպերմոդելի ճանաչելը բավական բարդ է», «Երեկույթները վատ են ազդում Քեյթի արտաքին տեսքի վրա»,- գրել են համացանցի օգտատերերը, երբ տեսել են բրիտանական MailOnline տաբլոիդի հրապարակած՝ Մոսի լուսանկարները: Իսկ մոդելի որոշ երկրպագուներ լրջորեն անհանգստացել են Մոսի առողջական վիճակով, քանի որ շատերը կարծել են, որ արտաքինի այդքան տխուր փոփոխությունները կապված են եղել Քեյթի ալկոհոլային կախվածության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել