Վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ ապրիլի 26-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության հերթականնիստը:

 Կառավարության հավանությանն է արժանացել ԼՂՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին ներկայացված հաշվետվությունը, որն օրինագծի տեսքով կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը:

 Անդրադառնալով հանրապետության սոցիալ-տնտեսական հիմնական բնութագրիչներին` ԱՀ ֆինանսների փոխնախարար Գ. Մարտիրոսյանը  ներկայացրել է մակրոտնտեսական որոշ ցուցանիշներ: Նրա ներկայացմամբ՝ 2016 թվականին գրանցվել է 9.2 % տնտեսական աճ: Համախառն ներքին արդյունքը կազմել է 229.7 մլրդ դրամ (2015 թվականին` 209.3 մլրդ դրամ): 2016 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 59.0 մլրդ դրամ` 2015 թվականիհամեմատությամբ աճելով 9.7 տոկոսով, իսկ գյուղատնտեսությունը՝ 68.5 մլրդ դրամ` աճելով 7.4 տոկոսի չափով:

Ներկայացված տվյալներով՝ 2016 թվականին  պետական բյուջեի սեփական  եկամուտները կազմել են 33,711.1 մլն դրամ` կատարելով նախատեսված ծրագիրը 95.6 տոկոսով: Նախատեսված 31,582.3 մլն դրամ հարկային եկամուտների ևպետական տուրքի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 32,432.3  մլն դրամ, կամ այդ ցուցանիշը գերակատարվել է 2.7 տոկոսով: Այլ եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 1,278.8 մլն դրամ կամ ծրագրավորված ցուցանիշըգերակատարվել է 0.4 տոկոսով:

2016 թվականի ԼՂՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է 3,692.4 մլն դրամ:

2016 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 84,670.4 մլն դրամ, կամ ապահովվել է ճշտված պլանի  95.0 տոկոսը:

ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում ամբողջ ծավալով ֆինանսավորվել են աշխատավարձերը, թոշակները, նպաստները և կրթաթոշակները, որոնց ընդհանուր գումարը կազմել է 30,429.2 մլն դրամ կամ բյուջեի ընդհանուր ծախսերի 35.9 տոկոսը:

Անդրադառնալով Բյուջե-2016 թվականի կատարողականին, վարչապետ Ա. Հարությունյանը նշել է, որ հաշվետու տարում ունեցել ենք ակտիվ ռազմական գործողություններ, որոնք իրենց բացասական ազդեցությունն են թողել տնտեսական ցուցանիշների և ՀՆԱ ձևավորման վրա:

«Բյուջեի կատարողականի վրա բացասական հետևանք են ունեցել ապրիլյան իրադարձությունները: Դրանք ազդեցություն են թողել հավանական ներդրումների վրա,  բազմաթիվ ներդրումային նախագծեր հետաձգվել են: Բայց անկախ ամեն ինչից, այսօր բավականին լուրջ քայլեր ենք  կատարում նախատեսված միջնաժամկետ ծախսային ծրագրով:Եթե մեր ցուցանիշները համեմատենք վերջին հինգ տարվա աշխարհի զարգացման , տնտեսական աճի, տարածաշրջանի նմանատիպ չճանաչված երկրների տնտեսական աճի հետ, համոզված կարող ենք ասել, որ ռեկորդակիր ենք: Այսօր էլեկտրաէներգիա ներմուծող երկրից մենք դարձել ենք արտահանող երկիր, իսկ 2020թ. նախատեսվում էլեկտրաէներգիայի արտադրությունը հասցնել  առնվազը 500 միլիոն կիլովատ ժամի: Մենք պարտավոր ենք պահել տնտեսական աճի այս տեմպերը ապագայում ևս: Ինչ վերաբերում է 2017թ.-ին, ապա երկնիշ աճ ապահովելու  համար համապատասխան նախադրյալներն առկա են: Մի քանի օրից ամփոփելու ենք չորրորդ ամիսը, և  նախորդ տարվահամեմատ, միջինը 10 տոկոսի շրջանակներում ավելի շատ հավաքագրում ունենք»,- նշել է Ա. Հարությունյանը:

Գործադիր մարմնի որոշմամբ սահմանվել են  աշխատողի աշխատանքի ընդունումը ԼՂՀ օրենսդրությամբ սահմանվածկարգով գրավոր չձևակերպելու, այսինքն՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար սահմանված ժամկետում գրանցման հայտչներկայացնելու փաստն արձանագրելու կարգն ու արձանագրության ձևը:

Կառավարությունը սահմանել է 2017թ. համար էլեկտրական էներգիայի ու բնական գազի հաղորդման  և բաշխման ցանցերում նորմատիվային կորուստների առավելագույն չափերը՝ «Արցախէներգո» ՓԲԸ համար 15 տոկոս, «Արցախգազ» ՓԲԸ համար՝ 5,1 տոկոս: Կառավարության ղեկավարը անթույլատրելի է համարել բարձր տոկոսների կորուստները և հանձնարարել է այնպիսի քաղաքականություն մշակել, որ առաջիկա տարիներին կորուստների առավելագույն շեմը սահմանելիս այն չանցնի  12 տոկոսը:

ԱՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 30-ի N 853-Ն որոշման մեջ կատարված փոփոխություններն ու  լրացումներն ուղղված են Արցախում ներդրումների գնահատման, արտոնության տրամադրման և կիրառման գործընթացի շարունակականության ապահովմանը: Նոր որոշմամբ շահութահարկի արտոնությունը կիրառվելու է այն դեպքում, երբ ռեզիդենտի կանոնադրական կապիտալում հայտ ներկայացնելու տարվան նախորդող 3 տարիների ընթացքում հիմնադրի կողմից փաստացի կատարվել են 100 միլիոն ՀՀ դրամի չափով ներդրումներ, որոնք ուղղվել են արտադրական բնույթիհիմնական միջոցների ձեռքբերմանը: Շահութահարկի արտոնությունը կկիրառվի միայն մեկ անգամ:

Գործադիր մարմինը հաստատել է գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման 2017 թվականիծրագիրը, որով նախատեսվում է ձեռք բերել և պետական աջակցության տեսքով հողօգտագործողներին անհատույց տրամադրել արևածաղկի, հլածուկի, սոյայի, կտավատի, ոլոռի, սիսեռի, լոբու, եգիպտացորենի, հնդկացորենի և առվույտիսերմեր, համապատասխան հանքային պարարտանյութեր և ինոկուլյանտ (ախտահանիչ), բանջարեղենի մշակությամբ զբաղվող անձանց՝ 1 հեկտարի դիմաց անհատույց 200 000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք ապրանքանյութեր(նվազագույնը 0,5 հեկտարի համար), ծխախոտի մշակությունից ստացված բերքի իրացման դիմաց՝ 1 կիլոգրամի համար 10 ՀՀ դրամի չափով լրավճար:

Կառավարության ղեկավարը կարևորել է ցանքաշրջանառության կիրառումը գյուղատնտեսության զարգացման  և գյուղմթերքի արտադրողականության բարձրացման գործում: Շրջվարչակազմերի ղեկավարների  ուշադրությունը հրավիրելով ծրագրի վրա՝ վարչապետը հորդորել է վերահսկել, որպեսզի աշխատանքները ըստ ագրոկանոնների իրականացվեն: Նրա համոզմամբ՝ ճիշտ մշակված դաշտերում որակյալ բերքը երաշխավորված է:

ԼՂՀ կառավարության 2013թ. սեպտեմբերի 12-ի N 608-Ն որոշման մեջ փոփոխություններից ելնելով հստակեցվելէ  իրավաբանական անձանց պետական գրանցման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովիծառայությունների ցանկը, սահմանվել են վճարների չափերը:

Գործադիր մարմնի կողմից հաստատվել են Արցախի Հանրապետության  պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա ասպիրանտուրայի մասնագիտությունների ցանկը, անվճար ևվճարովի ուսուցման տեղերը և պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչիկիրառման իրավունքներով (վճարովի) առկա և հեռակա ուսուցման մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը՝ ըստմասնագիտությունների:

Արցախի պետական համալսարանում 2017-2018 ուսումնական տարվա ասպիրանտուրայի համար 18 մասնագիտությունների գծով հատկացվել է 18 անվճար և 9 վճարովի տեղ:

Հաստատվել են նաև ԼՂՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվաընդունելության՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչիկիրառման իրավունքներով (վճարովի) բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման տեղերը և հեռակա ուսուցմանվճարովի տեղերը: ԱրՊՀ-ում 16 մասնագիտությունների գծով սահմանվել են 130 անվճար և 180 վճարովի տեղեր, ինչպեսնաև  հեռակա ուսուցման համար 45 տեղ: Շուշիի տեխնոլոգիական համալսարանում 12 մասնագիտությունների գծովսահմանվել են 35 անվճար, 75 վճարովի և հեռակա ուսուցման համար՝ 45 տեղեր:

Կառավարությունը հավանություն է տվել նաև ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ԱՀ-ինհատկացվելիք 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության մասնագիտությունների և պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով (վճարովի) բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով տեղերի մասին որոշմանը:

Հայաստանի Հանրապետության 12 բուհերի 42 մասնագիտությունների համար նախատեսվել են 60 անվճար և 26 վճարովի տեղեր: Վարչապետ Արայիկ Հարությունյանը, ներկաների ուշադրությունը հրավիրելով հարցին, առաջարկել է վերանայել հայաստանյան բուհերում նպատակային տեղեր հատկացնելու սկզբունքները և այն մասնագիտությունների համար տեղեր նախատեսել, որոնք արցախյան բուհերում չկան, փոխարենը՝ առաջարկել պետության պահանջարկին համապատասխան մասնագիտությունների համար տեղեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել