Tert.am-ը գրում է.
 Ընտանիքի անդամների հետ խնդիրներ ունենալու պատճառով Երևանի Նոր Նորք վարչական շրջանում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել: Tert.am-ի տեղեկություններով՝ քաղաքացին գիշերը փորձել է նետվել հինգերորդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից: Ընտանիքի անդամները ձայներ են լսել, ինչի արդյունքում մայրը կարողացել է կանխել որդու ինքնասպանությունը:
 Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց ինքնասպանության փորձի մասին տեղեկությունը՝ ասելով, որ նման հաղորդում ոստիկանությունը ստացել է:
 «Ապրիլի 24-ին՝ ժամը 10:25-ի զանգահարել են ոստիկանություն և հայտնել, որ Մառի փողոցի շենքերից մեկի հինգերորդ հարկում մի քաղաքացի բարձրացել է պատուհանի վրա և փորձում է ինքնասպան լինել»,-ասաց Ջանոյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել