Նա չի ազատվում անցյալից, որը խառնել է իր ողջ հոգեկան աշխարհը. Սիլվի ԲարկովաLife.panorama.am-ը գրում է.
 «Դեպի վայրէջք» 25 մասանի ֆիլմի դերասանական անձնակազմից մի քանիսի հետ Life.panorama.am-ն արդեն զրուցել է: Այսօր խոսել ենք այս ֆիլմում ներգրավված դերաասանուհի Սիլվի Բարկովայի հետ, ում վերջերս հեռուստդիտողը տեսնում է «Դոմինո» սիթքոմում:

 Թրաֆիքինգի զոհ դաձած կանանց մասին պատմող այս ֆիլմում Սիլվին մարմնավորում է այդ սարսափելի երեւույթից տուժած կնոջ, ով, ի վերջո, ինքնասպան է  լինում.

 «Ինչպես հայտնի է՝ նախագծի թեման թրաֆիքինգն է։ Ես էլ այնտեղ ներգրավված եմ՝ որպես թրաֆիքինգի զոհ դարձած եւ մի կերպ Հայաստան փախչած աղջկա, ով շատ բարդ ճանապարհ է անցել»,- պատմեց Սիլվի Բարկովան ու շարունակեց.

«Իմ մարմնավորած հերոսուհին Էլիզն է։ Չնայած նրան, որ իրեն հաջողվել է վերդառնալ հայրենիք, միեւնույնն է, նա չի ազատվում անցյալից, որը խառնել է նրա ողջ հոգեկան աշխարհը։ Դրան գումարած՝ նրա հարազատ եղբայները երես են թեքել նրանից եւ ամաչելով քրոջ անցյալից` հեռացել Հայաստանից։ Ի վերջո այս աղջիկը ինքնասպան է լինում»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել