2016 թ. ապրիլի 3-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող Ավետ Ծատուրյանը ստացել է աջ ձեռքի հրազենային վիրավորում: Ավետը երրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 54 հազար դրամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ:
ArmLur.am-ի հետ զրույցում հերոս Ավետ Ծատուրյանը պատմեց, որ ծառայել է Երևանի զորամասերից մեկում, սակայն մարտի 31-ին խմբով տեղափոխվել են Թալիշ:
Վիրավորվել է ապրիլի 2-ի առավոտյան:
«Ծառայակից ընկերներիս հետ էի: Գյուղ իջնող ճանապարհն էինք հսկում, սակայն այդ ընթացքում թշնամու դիվերսիան մտել էր գյուղ, մեզ շրջափակել էին: Առավոտյան գյուղից դուրս գալուց թշնամու դիվերսոն խմբի հետ հանդիպեցինք: Մեզանից երեք զինվոր վիրավորվեց»,- ասաց նա:
Ավետ Ծատուրյանն առաջին բուժօգնությունը ստացել է Մարտակերտի հոսպիտալում, ապա տեղափոխվել Ստեփանակերտ, որից հետո Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ: Կենտորանական հոսպիտալում վերջինս ենթարկվել է վիրահատության և ստացիոնար բուժում է ստացել շուրջ երեք ամիս, սակայն դեռևս դաստակը լիարժեք չի վերականգնվել.
«Վիրահատությունով փորձել են դաստակս կարգի բերել, բայց շատ թեթև է շարժվում, բութ մատս չի աշխատում»: Հավելենք, որ Ծատուրյանների տան միակ աշխատող ուժը ընտանիքի հայրն է, իսկ բնակարանը, որտեղ բնակվում են, լիարժեք վերականորոգման կարիք ունի, հարմարություններ չկան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/675899/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել