Life.tert.am-ը գրում է.
 Նախկին բասկետբոլիստ ու հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանի նախկին ամուսին Լամար Օդոմը 17 ամիս առաջ կոմայի մեջ էր ընկել։ Նա ծանր վիճակում էր և իրեն միայն Քլոեն էր խնամում։
 Երկար ժամանակ նախկին մարզիկը հարցազրույցներ չէր տալիս ու չէր խոսում իր առողջական վիճակի ու Քլոեի հետ ապահարզանի մասին։ Սակայն, վեջերս նա առաջին անգամ հարցազրույց է տվել Usmagazine-ին։
 Քլոեի հետ ամուսնանալուց հետո Լամարը սկսել էր թմրանյութեր օգատգործել և դավաճանել կնոջը։ Նրանք միասին են ապրել չորս տարի։

  «Ես թաքցնում էի Քլոեից, որ թմրանյութեր եմ օգտագործում։ Կարողացա երկու տարի թաքցնել, սակայն նա «բռնացրեց» ինձ՝ շատ էր հիասթափվել։ Ես դավաճանում էի  նրան, իսկ նա հանդուրժում էր դա։ Երբ հայտնեց, որ ապահարզանի թղթերն է պատրաստում, ես լքեցի նրան։ Մի անգամ հասարակաց տուն գնացի ու չորս օր անց արթնացա հիվանդանոցում։ Քլոեն կողքիս էր, նա խնաում էր ինձ։ Թմրանյութը սպանել է ինձ, իսկ Քլոեն՝ փրկել։ Նա մեծ նշանակություն ունի իմ կյանքում»,- ասել է Լամարը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել