Image resultOperativ.am-ը գրում է․

«Samsung» ընկերությունը պաշտոնապես հայտնել է, որ մտադիր է վերագործարկել վերանորոգված «Galaxy Note 7»-երի վաճառքը, որոնց արտադրությունն ավելի վաղ դադարեցվել էր մարտկոցների պայթյունների բազմաթիվ դեպքերի պատճառով: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալությանը:

Արտադրողը կորոշի, թե որ շուկաներում կլինեն մոդիֆիկացված «7»-երը տրանսպորտային գործակալությունների և կարգավորող օրգանների հետ ունեցած բանակցություններից հետո:

Ընկերությունը նաև մտադիր է վաճառել փոխարինվող մասնիկներ, ինչպիսիք են օրինակ՝ չիպերը, տեսախցիկները, ինչպես նաև մտադիր է երկրորդ անգամ օգտագործել հին «Galaxy Note 7»-երից մնացած մետաղները՝ նիկել, արծաթ, ոսկի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Samsung»-ը մտադիր է դրանք վաճառել միայն զարգացող երկրների շուկաներում, մասնավորապես՝ Հնդկաստանում և Վիետնամում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել