Հրապարակվել են Շվեդիայում կատարված նոր գաղտնի լիմուզինի ձմեռային փորձարկումների լուսանկարները, որը մեծ հավանականությամբ հանդիսանում է «Կորտեժ» կառավարական նախագծի շարքի թոփ-մեդելներից մեկի նախասերիական օրինակը, հայտնում է Motor1-ը:

Նկարահանված սեդանը արևմտյան լրատվամիջոցները կնքել են «Վլադիմիր Պուտինի լիմուզին» անունով:

«Կորտեժի» շրջանակներում կառավարությունը ցանկանում է Ռուսաստանում ստեղծել նախագահական լիմուզին, բարձրաստիճան պաշտոնյաների համար պրեմիում սեդան, ամենագնաց և մինիվեն:

2017 թվականի վերջին նախագահի հատուկ նշանակության գործերի կառավարչի ավտոպարկը պետք է ստանա ավտոմեքենաների առաջին խմբաքանակը, իսկ դրանց զանգվածային արտադրությունը պետք է սկսվի 2018 թվականին: Նախագծի բյուջեն կազմում է մի քանի տասնյակ միլիարդ ռուբլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել