tert.am-ը գրում է.

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պատրաստ է իր գլխավորած նախարարությունով տեղափոխվել Գյումրի: Այս մասին մարտի 26-ին Գյումրիում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում գյումրեցիների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Արմեն Ամիրյանը:

Նախարարը հույս է հայտնել, որ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ավարտից հետո, օրերից մի օր մարդիկ հնարավորություն կստանան  մայրաքաղաքից 45 րոպեի ընթացքում գալ Գյումրի՝ վայելել Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանախմբի խաղը, լինելու Մարզային գրագարանում, կամ լսելու Գյումրու Ժողովրդական նվագարանների համույթին և հետ վերադառնալու:

«Մեր իրականության մեջ ինչ-որ բան է փոխվել՝ այս 6-7 ամիսների ընթացքում, սկսել են վստահել մեզ, վստահում են ներդրումների, աջակցության տեսքով: Միայն մշակույթի բնագավառում, այս տարվա ընթացքում նախատեսված է շուրջ 2 մլն դոլարի ներդում, որի ուղիղ կեսը՝ 1 մլն դոլարը Գյումրիում»,-նշել է Արմեն Ամիրյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել