«Ժամանակ» թերթը գրում է.

«Դերասան Վարդան Պետրոսյանը երեկ վերջնական ստացել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իր որոշումը և արդեն իսկ հանգիստ կարող է տեղաշարժվել, դուրս գալ երկրից:

Ըստ տեղեկությունների՝ Վարդան Պետրոսյանը այս որոշումից անմիջապես հետո կմեկնի Ֆրանսիա ու առնվազն մի քանի տարի Հայաստան չի վերադառնա: Նշենք, որ Պետրոսյանի ընտանիքն ապրում է Ֆրանսիայում:

«Վարդան Պետրոսյանի մշտական բնակության վայրը Ֆրանսիան է, Փարիզը, և բնական է, որ այս որոշումից հետո նա պետք է մեկնի Հայաստանից ու միանա իր ընտանիքին»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել