Կենտրոն և Նորք- մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ ԼՂՀ պաշտպանության բանակի  նախկին հրամանատար Սամվել Բաբայանին  2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
 ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բերման էր ենթարկվել մարտի 22-ին։
 ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր  տարածել ՝ նշելով, որ դա իրականացվել է   Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել