Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հետYerkir.am-ը գրում է.
 Մարտի 24-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
 Ըստ աղբյուրի, հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
 Նշենք, որ Ռիչարդ Հոգլանդը մարտի 27-ին կհանդիպի լրագրողների հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել