Եթե Ադրբեջանը ցանկություն ունի ստատուս քվոն փոխելու, դրա հնարավոր տարբերակը ԼՂ անկախության, ինքնորոշման ճանաչման էլեմենտն է. Կարեն ԲեքարյանAysor.am-ը գրում է.

Ղարաբաղյան հարցի հետ կապված այսօր ունենք շատ անհանգիստ ու շատ անկայուն իրավիճակ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը։

Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմով ու ներկա սրացումներով Ադրբեջանը հետ է մղում քաղաքական բանակցային գործընթացը՝ դրան գումարելով նաև պայմանավորվածություններից հրաժարվելու ձեռագիրը։

«Եթե Ադրբեջանը ցանկություն ունի ստատուս քվոն փոխելու, դրա հնարավոր տարբերակը Լեռնային Ղարաբաղի անկախության, ինքնորոշման ճանաչման էլեմենտն է», - նշեց Կ.Բեքարյանը։

Նա շետեց՝ Ադրբեջանի այն սին պատրանքները, որ հնարավոր է սրացումների, անհանգստության որոշակի մարդկային կյանքերի, հումանիտար աղետների միջոցով ինչ-ինչ դիվիդենտներ քաղել՝ թե հայկական կողմերից, թե միջազգային հանրությունից, շատ հստակ էր, որ դա չի աշխատում և Հայաստանը դրան չի գնալու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել