Մի քանի արկ են նետել դեպի գյուղի դպրոց և սահմաններին հարակից մասերում․ Tert.am-ի հետ զրույցում պատմեց Թալիշի համայնքապետ Վիլեն Պետրոսյանը՝ խոսելով այսօր ադրբեջանական զինուժի կողմից Թալիշը արկակոծելու մասին:
«Ես ինֆորմացիան ճշտել եմ համայնքում գտնվող տղամարդկանցից, ինքս համայնքում չեմ եղել: Առանձնապես բան չի եղել»,- ասաց նա: Պատմեց, որ հիմա համայնքում միայն 10-15 տղամարդ կա, որոնք մշտապես գյուղում են լինում: Ընտանիքներ, ըստ Վիլեն Պետրոսյանի, գյուղում չկան:
Թալիշի համայնքապետը հավատացրեց, որ համայնքը ոչ մի վնաս չի կրել, զոհեր ու վիրավորներ ևս չկան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/02/24/talish/2289699
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել