Newmag-ը գրում է.
 Լինում են պահեր, երբ ցանկանում ենք մի ինչ-որ յուրահատուկ բան անել մեր կյանքում, այնպիսի մի բան, որի մասին մեր ընտանիքի անդամները կամ հասակակիցները երբևէ չէին էլ կարող երազել: Մեր երևակայության մեջ մենք մեզ ազատություն ենք տալիս՝ ներկայից աներևութանալու և մեծ երազանքներ կառուցելու համար: Դրանք մեզ թևեր են տալիս, մենք զգում ենք դրական էներգիայի հոսք և պատրաստ ենք գրավել աշխարհը: Եթե միայն այս պահերը անվերջ լինեին…

Յուրաքանչյուրիս ճանապարհին էլ լինում են պահեր, երբ ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես մենք էինք պլանավորել: Մենք հիասթափվում ենք և կորցնում մեր ուղին: Եվ սա լավ առիթ է մեր անպիտան մտքերի համար՝ սկսելու իրենց «դասախոսությունը»:

  • «Ի՞նչն է ստիպում քեզ մտածել, որ դու կարող ես դա անել»:
  • «Ո՞վ ես դու, որ նույնիսկ փորձես ինչ-որ նշանակալից բան ստեղծել»:
«Դու շատ փոքր ես՝ որևէ փոփոխություն իրականացնելու համար: Ապրի՛ր միջակության սկզբունքով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել