Life.tert.am-ը գրում է.
 Կամբոջայում կայացած «Սկզբում նրանք սպանեցին հորս» ֆիլմի պրեմիերայից հետո ռեժիսոր Անջելինա Ջոլին հարցազրույց է տվել BBC հեռուստաընկերությանը։ Նա հիմնականում խոսել է իր ռեժիսորական աշխատանքի մասին, սակայն առաջին անգամ խոսել է նաև իր ու դերասան Բրեդ Փիթի ամուսնալուծության մասին։

 «Այդ մասին չեմ ցանկանում խոսել, դա բարդ շրջան էր մեր ընտանիքի համար։ Մենք հաղթահարեցինք դա ու մեր ընտանիքն այժմ ավելի ամուր կլինի։ Ցանկացած իրավիճակում մենք, միևնույն է, ընտանիք ենք մնում։ Այժմ իմ առաքելությունը ճիշտ ճանապարհ գտնելն է»,- ասել է դերասանուհին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել