Panorama.am-ը գրում է.
 «Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժեր տեղակայելու շուրջ բանակցություններ չեն ընթանում: Երբեք այդպիսի բանակցություններ չեն եղել: Այն, որ Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումից հետո խաղաղապահ ուժեր ի վերջո տեղակայվելու են, սա միանշանակ է»,-վերջին ամիսներին զորացրված զինծառայողների հետ հանդիպման ընթացքում ասել է նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ  կողմերի համար պետք է ընդունելի լինեն խաղաղապահ ուժերի կազմ ու սկզբունքները:

Սարգսյանը նշել է, որ բանակցություններում չենք խորացել այս կետի շուրջ, որովհետև մնացած կետերի շուրջ համաձայնության չեն եկել:
 Ի պատասխան հանդիպման մասնակիցների մեկի  հարցին, թե ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը տարածքային աճ ունեցավ, արդյոք ժամանակը չէ՞ նրանց  պատժել՝ ստիպելով ընդմիշտ լռել, Սերժ Սարգսյանն ասել է. «Ես երբեք չեմ եղել այն տեսակետի կողմնակիցը, որ մենք կարող են Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրել: Ժամանակից աշխարհում ռազմական գործողություններ սկսել և այլ երկրի տարածքներ գրավել և ասել՝ սա իմն է, կարող են անել միայն պետությունները, որոնք աշխարհում եղանակ են ստեղծում, որոնք տասնյակ անգամ գերազանցում են իրենց հակառակորդին:
 Ենթադրենք, մենք  ձեռնարկեցինք ռազմական օպերացիա, գրավեցինք ևս երկու-երեք շրջան: Հետո ի՞նչ է լինելու արդյունքում:Ադրբեջանցիները հանձնվելո՞ւ են: Եթե դու այլ բան  նկատի ունես, դա, իհարկե, ևս տարբերակ է: Նկատի ունեմ, որ երբ նրանք սկսում են ռազմական գործողություններ մենք ոչ միայն պաշտպանվենք, այլ նաև գործողություններ նախաձեռնենք: Դա տարբերակ է, և այդ տարբերակը մշտապես մեր կողմից դիտարկվում է: Բայց մեզ համար ընդունելին այն է, որ կարողանանք Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել, վերջնական կարգավիճակ տալ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել