Pastinfo.am-ը գրում է.
 Ինչպես հայտնի է դարձել «Փրայմ քրայմ» լրատվական գործակալությանը, Կրասնոդարում ձերբակալվել է երեք օրենքով գող Շաքրո Քուրդի մերձավոր շրջապատից: Նրանցից երկուսը՝ Դաթո և Շալվա (Կուսո) Օզմանովները նրա արյունակից ազգականներն են, իսկ երրորդը նրանց կողմից առաջ քաշված հավատարիմ հայ Արա Արմավիրսկին (Արա Մուրադյան): Վերջինս մյուս երկուսի՝ Մոսկվայից արտաքսվածների համար  համար հանդիսանում է պատվար՝աշխարհում նրանց համար ամենաանվտանգ տարածքում՝ Կուբանում՝ Դեդ Հասանի նախկին կալվածքում, ում, երևի, որոշել էին հիշել մահվան չորրորդ տարելիցի նախօրեին:
 Հրաշք տեղի չէր ունեցել, ձերբակալվածներից ոչ ոք որևէ պատասխանատվության չի կանչվել, թեև նրանցից որևէ մեկի՝ հատկապես Դաթոյի, ճաղերից այն կողմ հայտնվելու մոտալուտ սպառնալիքը արդեն կախված է օդում:
 Շատերը կարծում են, որ բանտում, ցանկալի է կարմիր կորպուսում՝ Շաքրոյի թիկնազորի մոտ, առաջին հերթին մինչև այժմ ոչ մի անգամ չնստած Դաթոյի համար ողջ մնալու ավելի շատ շանսեր կան, քան որևէ այլ տեղ: Կարճ ժամանակահատվածում, քանի դեռ Շաքրոն իշխում էր Մոսկվայի վրա, Դաթոն՝ նրանից ամենալայն լիազորություններ ստանալով, քիչ հայտնի գողից վերածվեց գողի, որին շատերը ատում են:
 Շաքրոյի, ապա դրան հաջորդած՝ երկու այլ տիտղոսակիր եզդիների՝ նրա իսկ անձեռնմխելի ազգականներ Նոդարի՝ Մոսկվայում և Մերաբի՝ Երևանում, կալանավորումից հետո Դաթոն դարձավ վրեժխնդիր լինելու ծարավ նրա բարին չցանկացողների գլխավոր թիրախը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել