http://www.photojoiner.net/image/i5Dzd1PvՄանկաբարձուհիները մեկ հերթափոխի ընթացքում կարող են 10 կմ վազել ծննդատանը:

Պատահական մարդը այս մասնագիտությամբ երկար չի աշխատի. տեսած առաջին ծննդաբերությունից հետո հրաժարվում են։ Ուրիշի ցավին նայելը շատ դժվար և սարսափելի է:

Ինչ նյարդային համակարգ է պետք ունենալ:

 

Ինչ է անում մանկաբարձուհին

Մանկաբարձուհին բժշկական կրթությամբ մարդ է, նրա առաջադրանքն է ոչ թե պարզապես կնոջ ձեռքը բռնել ծննդաբերության ժամանակ:

Նա կարում է ինտիմ մասերի պատռվածքները և գիտելիքներ ունի ոչ միայն կնոջ մարմնի, այլև նորածնի մարմնի մասին:

30 տարվա աշխատանքային փորձ ունեցող մանկաբարձուհին նշում է, որ ամենաբարդը մորն օգնելն է երեխայի մահը հաղթահարել, նրան ամեն կերպ աջակցելը:

Շատերը հարցնում են՝ ինչ է լինում ընկերքի հետ:

Հիմա ծննդկանը կարող է վերցնել այն, իսկ հետաքրքիր է՝ ինչպես է եղել խորհրդային ժամանակներում:

Ընկերքը պահել են հատուկ սառցախցիկներում, հետո ուղարկել են Ֆրանսիա՝ կոսմետիկ միջոցի արտադրության համար:

Իմ կողքին ծննդաբերության ժամանակ մտերիմներից ոչ մեկը չի եղել, դրանից մի քանի ժամ հետո էլ:

Հիմա շատերը համատեղ ծննդաբերություն են նախընտրում:

Մանկաբարձուհիներին երբեմն զարմացնում է ծննդկանների ընտրությունը. կանայք ծննդաբերության ժամանակ իրենց կողքին լինելու համար ընտրում են նույնիսկ սկեսրայրին:

Հետևելը՝ մարդիկ ինչպես են ծնող դառնում, գիտակցում դա, պակաս հետաքրքիր չէ, քան երեխայի ծնվելու հրաշքին ներկա լինելը:

Տղամարդու դեմքի արտահայտությունն ընդմիշտ փոխվում է, երբ նա հասկանում է, որ հայր է դարձել:

Հիմա այլևս ոչ ոքի չես զարմացնի սևամորթ երեխայով, նույնիսկ եթե երկու ծնողները սպիտակամորթ են:

Սա մայրական գծով հարազատների, նախնիների հետ է կապված, որոնց մասին քչերը գիտեն…

Նույնիսկ հեռու ուզբեկ բարեկամը կարող է ազդել մաշկի տարբեր գույնով երեխայի ծնվելու վրա:

Մոր մահը ծննդաբերության ժամանակ հազվագյուտ դեպք է, մահանում են նորածինները, առավել հաճախ դա կապված է որևէ բնածին պաթոլոգիայի հետ:

Այնպիսի անոմալիան, ինչպիսին ձեռքի կամ ոտքի վեցերորդ մատն է, այնքան էլ սարսափելի չէ և շատ ավելի հաճախ է հանդիպում, քան մենք կարծում ենք:

Սովորաբար այն կտրում են նախքան երեխայի մեկ տարեկան դառնալը:

Ամեն երեխա յուրովի է գեղեցիկ:

Որպես մանկաբարձուհի աշխատելով՝ հնարավոր չէ չհիանալ նորածինների գեղեցկությամբ, որոնցից յուրաքանչյուրը յուրահատուկ է:

Շատ զվարճալի են փոքրիկները, որոնք արդեն մազերով են ծնվում, խատուտիկի նման են:

Ծննդատան վերելակում, սանդուղքի վրա, զուգարանում… Որտեղ ասես ծննդաբերում են կանայք: Մանկաբարձուհին պետք է հնարամիտ լինի անսովոր իրավիճակում ծնունդն ընդունելու համար:

Գլխավորը՝ կնոջ համար հարմար լինի:

Շատ հաճախ մանկաբարձուհին հղիից կամ նոր ծննդաբերած կնոջից հեռու է տանում ձանձրացնող հարազատներին: Նրանք չեն հասկանում, որ նրան հանգիստ է պետք:

Զարմանալիորեն երիտասարդ մայրերը շատ հեշտ և հանգիստ են ծննդաբերում:

Բազմամյա փորձի ընթացքում մանկաբարձուհին առիթ է ունեցել տեսնելու և՛ 12-ամյա, և՛ 13-ամյա մայրերի:

Վաղաժամ ծննդաբերությունը շատ բարդ է, բայց փոքրիկների համար դա ամենից հաճախ լավ է ավարտվում:

Այսպիսի աշխատանքը հսկայական պատասխանատվություն է:

Քանի արցունք է բաժին ընկնում սովորական մանկաբարձուհուն:

Բայց երբ տեսնում ես՝ որքան երջանիկ են ծնողները նորածնի հետ, նորից ու նորից ուզում ես աշխատավայր վերադառնալ:

Ամենամեծ ծանրաբեռնվածությունն աշնանն է:

Ամենը, որովհետև ինչ-որ մեկը լավ հանգստացել է ամանորյա տոներին:

Հեռացում, դատ, բռնություն հարազատների կողմից․ այս ամենին կարող է ենթարկվել սովորական մանկաբարձուհին:

Սա վտանգավոր մասնագիտություն է:

Ուշադրություն չդարձնելով ռիսկին՝ մանկաբարձուհին գնում է աշխատանքի, որը կարելի է համեմատել երկնային հրեշտակի գործունեության հետ:

Նրանից իսկապես շատ բան է կախված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել