Twitter-ի ղեկավար. Թրամփն ամերիկացիների հետ աննախադեպ երկխոսություն է վարում սոցցանցերումAysor.am-ը գրում է.

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Twitter սոցիալական ցանցի օգտագործումն աննախադեպ բնույթ է կրում և նրան հնարավորություն է ընձեռում շարունակել ուղղակի երկխոսությունն ամբողջ ամերիկյան հասարակության հետ: Ինչպես հայտնում է USA Today թերթը, նման կարծիք է հայտնել է Twitter ընկերության հիմնադիր և ղեկավար Ջեք Դորսին, որը ելույթ Է ունեցել Սան Ֆրանցիսկոյում թվային տեխնոլոգիաներին նվիրված խորհրդաժողովում, փոխանցում է ТАСС-ը:

«Ընտրյալ նախագահն օգտվում է մեր ծառայություններից այլ մարդկանց հետ շփումներ ունենալու համար, և դա յուրաքանչյուրին թույլ է տալիս իմանալ, թե նա ինչ է մտածում այդ պահին: Իմ կարծիքով՝ դա հետաքրքիր Է», - ասել է Դորսին: «Առաջ ես նման բան երբեք չեմ տեսել, - շարունակել է Դորսին, - Մենք որոշակիորեն ընթանում ենք դիպի նոր աշխարհ, որտեղ ամեն ինչ աչքի առաջ է, և յուրաքանչյուրը կարող է տեսնել և քննարկել դա իրական ժամանակի ռեժիմով»: Մասնագետը խոստովանել է, որ առայժ չգիտի, թե «այդ ամենն ուր կտանի մեզ», բայց ամեն դեպքում գործընթացը գրավիչ տեսք ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել