leonardonotaAraratnews.am-ը գրում է.

Ամերիկացի հայտնի օսկարակիր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն և իր ստեղծած հիմնադրամի ղեկավարն ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել են բնության պահպանության հարցը. հաղորդում է The Guardian-ը:

Leonardo DiCaprio Foundation-ի ղեկավարի խոսքով՝ դերասանը Թրամփի, նախագահի դստեր` Իվանկայի և շտաբի այլ անդամների հետ հանդիպմանը Trump Tower-ում նորընտիր նախագահին ծրագիր է ներկայացրել, որը կօգնի միլիոնավոր մարդկանց արտադրության մեջ գործարկելու էկոլոգիական մաքուր վերականգնվող էներգիայով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփն ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավար է նշանակել Օկլահոմայի նահանգի գլխավոր դատախազ Սքոթ Փրիութին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել