Tert.am-ը գրում է.

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտումը հնարավոր է միայն իշխանափոխության դեպքում. ԱԺ-ում Հոկտեմբերի 27-ի» զոհերի հիշատակի արարողությանը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:


Ըստ նրա՝ ազգային անվտանգության խնդիր է նման հանցագործությունների բացահայտումը:

«Պետք է բացահայտեն առաջին հերթին այն բանի համար, որ ամրապնդվի մեր պետությունը, բացառվեն նման դավադրություններն ու դավաճանությունները: Ցանկացած իշխանության առաջնային պարտավորությունն է հասնել դրան, բայց դա չարվեց ո՛չ երկրորդ նախագահի օրոք, ո՛չ երրորդ: Իսկ դա արդեն ցույց է տալիս, որ չեն ուզում բացահայտել, ուրեմն ինչ-որ ձևերով կապված են»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել