Tert.am-ը գրում է.

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի (Ձկնկուլ) կնոջ՝ Քրիստինեի քույրը Tert.am-ի հետ զրույցում այսօր հաստատեց, որ Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիներից մեկը քրոջ ամուսինն է:

«Այո, սպանվածը Արմենն է, Քրիստինեն էստեղ չի, Մոսկվա է գնացել, որ բերեն ամուսնուն»,-ասաց Արմեն Իսրայելյանի կնոջ քույրը՝ հավելելով, որ իրենք դեպքի մասին լրատվամիջոցներից են իմացել: Հարցին, թե Արմեն Իսրայելյանը աշխատո՞ւմ էր Մոսկվայում, թե՞ ոչ, ի պատասխան նա ասաց, որ տեղյակ չէ: 

Տեղեկություն կա նաև, որ դեպքի առթիվ կասկածյալը ոմն Սամվել է: «Տեղյակ չեմ ոչնչից»,-ասաց Քրիստինեի քույրն ու անջատեց հեռախոսը:

Նշենք, որ մյուս սպանվածը՝ Էդուարդ Նշանյանը (Ճուտ), armtimes.com-ի տեղեկություններով, նույնպես որոշ ժամանակ աշխատել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերություններից մեկում, սակայն դեպքից ամիսներ առաջ ազատվել է աշխատանքից:

Հիշեցնենք, որ Արմեն Իսրայելյանը, որը 2002-ից աշխատել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկում, armtimes.com-ի թղթակցին պատմել էր, թե Ալեքսանյանն առևանգել է իրեն, խլել բիզնեսները: Հրապարակումից հետո ՀՔԾ-ում մի քանի դրվագներով քրեական գործ  է հարուցվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել