Գերմանական Süddeutsche Zeitung թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է ԵՄ-ի շուտափույթ փլուզման հնարավորության մասին։

Նրա խոսքերով՝ «Հավերժ խաղաղություն մեր մայրցամաքում» և «Եվրոպան չունի այլընտրանքներ» կարգախոսներն այլևս քննադատության չեն դիմանում. «Ֆինանսական ճգնաժամը, Եվրոպայում փախստականների ալիքը և Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի շոկը ԵՄ-ն ընկղմել են ուժեղ տուրբուլենտության մեջ»։

Շտայնմայերը հավելել է, որ եթե չհաջողվի ժամանակին հասկանալ, թե ինչում է կայանում ԵՄ-ի արժեքը, ապա այն կդադարի գոյություն ունենալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել