Tert.am-ը գրում է.

Վերաքննիչ դատարանը մերժել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կալանքի ժամկետի երկարացման ու գրավի չկիրառման դեմ բողոքները` ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

«Դատարանը մերժեց Եղնուկյանի բողոքը։ Դատարանը սահմանված աննախադեպ չափով՝ 1 մլն դոլար գրավին չանդրադարձավ, որովհետև հիմնավորում չունի այն մերժելու։ Դատարանն ասում է, որ Եղնուկյանը կարող խոչընդոտել նախաքննությանը,կարող է թաքնվել կամ և այլն։ Դրա համար կա գրավի ինստիտուտ, սակայն դատարանը դրան չի անդրադառնում»,-ասաց փաստաբանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել