168.am-ը գրում է.

Զբոսաշրջության զարգացման VisitBritain բրիտանական կառավարական կազմակերպությունը Euromag-ի հետ հատուկ նախագծի շրջանակներում ստեղծել է մուլտֆիլմ, որը 45 վայրկյանի ընթացքում ներկայացնում է բրիտանական գրականության պատմության գլխավոր ուղենիշները:

Հոլովակում, որը հրապարակվել է YouTub-ում Euromag-ի ալիքում, սխեմատիկ կարգով ցուցադրված են դասականների հիմնական ստեղծագործությունները, ներառյալ Ուիլյամ Շեքսպիրի ողբերգությունները, Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին» արկածային վեպը եւ Ջոան Ռոուլինգի՝ Հարի Փոթերի մասին գրքերի շարքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել