«Քաղաքաշինության նախարար չնշանակելը, ըստ իրավաբանների, Սահմանադրության կոպտագույն խախտում է, քանի որ Սահմանադրությունը չի ասում` կառավարության մասնակի ձևավորում, ասում է` կառավարության ձևավորում: «Իրավունք չունեին չնշանակել այդ պաշտոնին, պետք է նշանակեին նախարար, հետո, երբ ստեղծվեր կոմիտե, լուծարեին: Այսինքն` ի՞նչ է ստացվում, օրենքն ինչպես ցանկանում, այնպես մեկնաբանում են, այժմ ի՞նչ կարգավիճակ ունեն այդ նախարարությունը և Նարեկ Սարգսյանը»,-ասում է հայտնի իրավաբաններից մեկը: Հիշեցնենք, որ կառավարության նիստում որոշվել է քաղաքաշինության նախարարությունը դարձնել կոմիտե կամ առընթեր մարմին»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել