Картинки по запросуOperativ.am-ը գրում է.

Հայտնի երգիչ Բորիս Մոյիսեևը վերջապես որոշել է ամուսնանալ և իր հարաբերություներն օրինականացնել իր ընտրյալի հետ: Նրա ընտրյալն ամերիկուհի բիզնես լեդի Ադել Թոդդին է:

Ամուսնական արարողությունը տեղի կունենա մի քանի շաբաթից՝ Մոսկվայի կենտրոնական այգիներից մեկում, իսկ տոնակատարությունը՝ Մոսկվայի ամենաժամանակակից սրճարանում: Այս մասին գրում է 7days.ru-ն:

Արտիստը դեռևս ոչ մի մեկնաբանություն չի տվել իր ամուսնության հետ կապված: Նա պարզապես լրագրողի հետ զրույցում ասել է. «Շուտով դուք ինքներդ ամեն ինչ կտեսնեք: Համբերե՛ք մի փոքր: Իսկ հիմա՝ կներեք, պետք է գնամ Վալենտին Յուդաշկինի ցուցադրությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել