Մոգերինի. Սիրիայի հակամարտության կարգավորման բոլոր ջանքերն ուղղված են սպանդի դադարեցմանըAysor.am-ը գրում է.

Սիրիայում հակամարտության կարգավորման նպատակով միջազգային հանրակցության բոլոր ջանքերը կենտրոնացված են այդ երկրում մարդկանց սպանության անհապաղ դադարեցմանը:  Ինչպես հայտնում է ТАСС-ն, այդ մասին  հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ ելույթ ունենալով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

«Իրադրությունն, իրոք, շատ դրամատիկ է: Ամեն ինչ ուղղված է սպանդի անհապաղ դադարեցմանը: Մենք ջանում ենք երաշխավորել մարդկանց կյանքի փրկումը»,-ասել է նա՝ նշելով, որ աշխատանքն ընթանում է քաղաքական մակարդակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել