Չինաստանի Չժեցզյան նահանգում ալպինիստ կինը ժայռի վրա նկարել է իր սիրելիի 7 մետրանոց դիմանկարը` 218 մետր բարձրության վրա, հայտնում է China News-ը:

Նկարի ստեղծման համար 37 տարեկան կնոջից պահանջվել է երկու ամիս:

Ի դեպ, ըստ օրենքի այդ նկարը համարվում է վանդալիզմի դրսևորում: Տեղի իշխանությունները կապվել են նկարչուհու հետ այն բանից հետո, երբ նրա ստեղծագործությունը դարձել է համացանցի հիթը: Կինը խոստացել է ջնջել նկարը և վերականգնել ժայռի նախնական տեսքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել