168.am-ը գրում է.

Ուրբաթ օրը համացանցում հայտնվել է լրագրող Ռոբ Բիսլիի գրքից ևս մեկ հատված Մոուրինիոյի մասին, համաձայն որի՝ պորտուգալացին խոստացել է հետևել Վենգերին և հարվածել նրա դեմքին: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին իր կարծիքն է հայտնել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

«Ես չեմ կարդացել այդ գիրքը, և, բնականաբար, չեմ պատրաստվում կարդալ այն: Այնպես որ, ես չեմ պատրաստվում ինչ-որ բան մեկնաբանել: Ես խոսում եմ ֆուտբոլի մասին, և դա այն ամենն է, ինչ ես անում եմ:

Ես կառուցողական մարդ եմ: Ես կենտրոնացած եմ այսօրվա խաղի վրա և թե ինչպիսի ֆուտբոլ կցուցադրի թիմը»,- ասել է Արսեն Վենգերը, ում խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

6 տուրերից հետո Վեգների «Արսենալը» գտնվում է 4-րդ հորիզոնականում՝ 1 միավորով առաջ անցնելով Մոուրինիոյի «Մանչեսթեր Յունայթեդից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել