Panorama.am-ը գրում է.

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ»  պետական ոչ առևտրային կազմակերպությունը հիմնադրամի վերանվանելու նախագիծը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ինստիտուտը ՊՈԱԿ-ից  հիմնադրամի վերածելն ինչ փոփոխություններ է իր հետ բերելու. «Մենք չենք խոսում, թե որքան կարևոր է կրթության ոլորտը, որ վաղվա  ՀՀ քաղաքացուն պետք է տեսնենք կիրթ: Մենք այստեղ շատ բան ունենք խոսելու, և երբ թիմը վերջնական ձևավորվի, կխոսենք: Հիմա կբացատրե՞ք, թե մենք ինչն ենք փոխում, ինքը ինստիտուտ է, ի՞նչն է փոխվում կառավարման կանոնների մեջ»:

Լևոն Մկրտչյանը նշեց, որ բուհերը հիմնականում պետական ոչ առևտրային կազմակերպություններ էին, այնուհետև ձևավորեցին հիմնադրամներ, որ կարողանան ավելի ազատ և ինքնավար գործել` ֆինանսական առումով: Նրա խոսքերով՝ մի քանի համալսարաններ դեռևս շարունակում են ՊՈԱԿ մնալ, նրանք էլ պետք է գան, բայց հիմնադրամ ձևաչափն էլ չի բավարարում բուհերի լիարժեք կառավարմանը:

Դրա համար, ըստ նրա, կարիք ունեն  առաջիկայում «Բարձրագույն կրթության մասին» օրենքում նկարագրել հիմնադրամի յուրահատուկ ձևաչափը, որը հատուկ կլինի կրթական կամ համալսարանական համակարգին. «Այսօրվա հիմնադրամները հիմնականում չեն արտացոլում այն խնդիրների լուծումը,  որն ունի բարձրագույն կրթական համակարգը»:

Վարչապետը նորից հարցրեց, թե ի՞նչ  թույլ չի տալիս այսօրվա կրթական համակարգը  և նոր առաջարկվող համակարգն ի՞նչ է թույլ տալիս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել