«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով ՀՀ նախագահի նստավայրում քննարկումներ են կազմակերպվել Անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու նախագծի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են դատաիրավական համակարգի ներկայացուցիչները։ Նախագիծը, կարելի Է ասել, գրեթե պատրաստ Է, և այդ քննարկման ընթացքում վերջին ճշգրտումներն են իրականացվել։ Մեր տեղեկություններով՝ համաներման նախագծի մշակումը նախատեսվում Է ավարտել մինչև ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 12-ը։ Այս տեսանկյունից ուշագրավ Է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը։ Հնարավոր համաներման մասին լուրերի տարածվելուց հետո դատապարտյալները ամեն կերպ ձգտում են խախտում թույլ չտալ, որպեսզի համաներմամբ նախատեսվող պատժի մեղմացումից չզրկվեն»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել