Image resultOperativ.am-ը գրում է.

Էստոնիայի խորհրդարանը երկրորդ փուլով ևս չի կարողացել նախագահ ընտրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: 

Էստոնիան երկրի նախագահ ընտրելու համար ստիպված է երրորդ փուլով ընտրություններն անցկացնել:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Էստոնիայի նախագահի համար առաջադրված 3 թեկնածուներին էլ առաջին փուլում չի հաջողվել բավարար չափով ձայներ ստանալ:

Նշենք, որ Էստոնիայում նախագահի անուղղակի ընտրության երկաստիճան համակարգ է գործում: Եթե թեկնածուները համապատասխան քանակով ձայներ չեն հավաքում, ապա ձևավորվում է խորհուրդ, որի մեջ ներառնվում են նաև ՏԻՄ-երը և 3-րդ փուլով ընտրում նախագահ:

Ներկայիս նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսի լիազորությունները ավարտվում են 2016 թվականի աշնանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել