Lurer.com-ը գրում է.

Տրետյակովյան պատկերասրահում մեկ ամսվա աշխատանքի ընթացքում աշխարհառչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդես է այցելել գրեթե 150 հազար մարդ:

Այդ մասին օգոստոսի 30-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են թանգարանի մամուլի ծառայությունում:

«Օգոստոսի 29-ի առավոտվա դրությամբ Այվազովսկու ցուցահանդես է այցելել 147 հազար 383 մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ցուցահանդեսը, որտեղ նրեկայացված են ավելի քան 200 ցուցանմուշներ 17 թանգարաններից եւ վեց մասնավոր հավաքածուներից, Տրետյակովյան պատկերասրահում բացվել է հուլիսի 29-ին: Ամեն օր ցուցադրանք է այցելում միջին հաշվով 3-ից մինչեւ 5 հազար մարդ, հիմնական հոսքը բաժին է ընկնում առավոտվան: Ցուցադրանք կարելի է այցելել մինչեւ 2016 թվականի նոյեմբերի 20-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ-ի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, Այվազովսկու ցուցահանդեսը գերազանցել է Վալենտին Սերովի ցուցահանդեսի հաճախելիության ռեկորդը: Ըստ որում Տրետյակովյան պատկերասրահն առաջին անգամ կազմակերպել է Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսի տոմսերի նախնական վաճառք, հերթերից, ինչպես Սերովի ցուցահանդեսի ժամանակ, խուսափելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել