Lurer.com-ը գրում է.

Հզոր հրդեհ է բռնկել Իսպանիայի Նավարայի ինքնավար հանրակցությունում. այրվում են 2300-ից մինչեւ 2600 հեկտար տարածքներ, հիմնականում չոր խոտ եւ թփուտներ: Այդ մասին հայտնել է Նավարայի կառավարությունը:

Հրշեջները, որոնց լույս օգոստոսի 26-ին գիշերը հաջողվել է իրադրությունը հսկողության տակ վերցնել՝ խոչընդոտելով հրդեհի հետագա տարածմանը, հայտարարում են, որ ջերմաստիճանի բարձրանալու դեպքում հրդեհը կարող է բռնկել նոր ուժով:

Տաֆալիի շրջանում կրակի մարմանը մասնակցում է օդուժը, այդ թվում՝ երկկենցաղ ինքնաթիռներ:

Հրդեհը բռնկել է օգոստոսի 25-ի ցերեկը. դրա պատճառը, ամենայն հավանականությամբ, դարձել է չհանգրած սիգարետը, որը նետվել է ճանապարհին: Կրակն սկսել է արագորեն տարածվել ուժեղ քամու, բարձր ջերմաստիճանի եւ չոր բուսականության պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել