168.am-ը գրում է․

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ սիրիացի ապստամբները Թուրքիայի բանակի աջակցությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի հյուսիսային Ջարաբլուս քաղաքը, տեղեկացնում է Reuters-ը:

Քաղաքը երկար ժամանակ գտնվել է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո: Նա հայտարարել է, թե քաղաքի գրավումը կանխել է այդ շրջանում քրդերի միավորումը:

Թուրք նախարարը հավելել է, որ Թուրքիան աջակցելու է սիրիացի ապստամբներին այնքան ժամանակ, քանի դեռ նրանք վերահսկողություն չեն սահմանել այդ շրջանի ողջ տարածքի նկատմամբ:

Reuters-ի աղբյուրների տեղեկություններով` ապստամբները գրեթե 10 կմ առաջացել են Ջարաբլուսից հարավ: Նշվում է, որ քրդերը տեղաշարժվել են 8 կմ դեպի հյուսիս:
Թուրքական տանկերը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օգնությամբ Սիրիա են մտել օգոստոսի 24-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել