Panorama.am-ը գրում է.

Ավագ դպրոցների ուսումնական պլանը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Մանավորապես, 12-րդ դասարանի ուսումնական պլանում կատարված փոփոխության համաձայն, երկրորդ կիսամյակում աշակերտը հնարավորություն կունենա ուսումնասիրել իր կողմից ընտրած երեք առարկա, այն առարակները, որոնցից աշակերտը պետք է միասնական քննություն հանձնի:

ԿԳՆ Հանրակրթության վարչության պետի տեղեկացմամբ աշակերտներին հնարավորություն կտրվի, որ առարկաներց որ միասնական քննություն չեն հանձնելու, այդ առարկաների քննությունները հանձնել դեկտեմբեր ամսին. «Պարտադիր ավարտական քննություններում կրճատումներ ևս կլինեն: Հիմա քննարկվում են այդ հարցերը: Հնարավոր է, որ կմնան միայն «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայ ժողովրդի պատմություն» և «Մաթեմատիկա» առարկաները»:

Լրագրողների դիտարկմանը թե այդյո՞ք այս փոփոխությունն արվում է կրկնուսույցի ինստիտուտը կանխելու համար, նա պատասխանեց. «Սա կրկնուսույցի դեմ պայաքարի համար չի արվում, այլ արվում է նրա համար, որ աշակերտը հավատա ավագ դպրոցին ու հասկանա, որ առանց կրկնուսույցի էլ՝ ավագ դպրոցի գիտելիքներով կարող է բուհ ընդունվել»:

Նարինե Հովհաննսիյանը չբացառեց, որ այս այս փոփոխությունը հետագայում կարող է տարածվել 12-րդ դասարանի առաջին կիսամյակի վրա ևս. «Սա ռիսկային էր, նոր են սկսվում աշխատանքները, փորձեցինք այն անել երկրորդ կիսամյակի համար: Յուրաքնչյուր առարկան երեխան կանցնի օրական երկու ժամով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել